Բելգիայի ամեն հինգերորդ բնակիչն օտարերկրացի է: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում է Ֆլանդրիայի կառավարության 2015 թ. զեկույցը: Այդ հետազոտության համաձայն՝ Ֆլանդրիայում (Բելգիայի հյուսիսային հոլանդախոս կեսը) օտարերկրացիների թիվն արագ տեմպով աճում է. եթե 2005 թ. այնտեղ ապրել է Բելգիայի քաղաքացիություն չունեցող 300 000 մարդ, ապա այսօր նրանց թիվն աճել է մինչև 500 000-ի:
«Սակայն օտարերկրյա ծագումով բելգիացիներին (առաջին սերնդի ներգաղթյալներին, որոնք քաղաքացիություն են ստացել) նկատի ունենալու դեպքում այդ թիվը կաճի մինչև 1,2 մլն-ի, ինչը համապատասխանում է Ֆլանդրիայի բնակչության 18%-ին»,- ասվում է փաստաթղթում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ այդ թվի կեսից ոչ ավելին (Բելգիայի ամեն տասներորդ բնակիչը) Մերձավոր Արևելքի երկրներից, Հասարակածային Աֆրիկայից և Ասիայից գնացածներ են: Բելգիայի օտարերկրացիների երկրորդ կեսը «եվրոպական արմատներ ունի», այսինքն՝ ԵՄ այլ երկրներից են գնացել, առաջին հերթին՝ Արևելյան Եվրոպայի երկրներից:










































