«Ֆիորենտինա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը, ով վարձավճարով հանդես է գալիս «Բեշիկտաշ»-ի կազմում, կարող է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ դառնալով Զինեդին Զիդանի տրանսֆերային առաջին ձեռքբերումը:
Գոմեսը դիտարկվում է որպես Կարիմ Բենզեմայի փոխարինող այն դեպքում, եթե «արքայական ակումբ»-ի կազմում էական փոփոխություններ կատարվեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ռեալ»-ը կարող են լքել 9 ֆուտբոլիստներ:
Ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը 22 հանդիպում է անցկացրել «Բեշիկտաշ»-ի կազմում, 15 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել: Transfermarkt-ը 11.5 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը:









































