Ուկրաինան 15 մլրդ եվրո է կորցրել Ռուսաստանի հետ ոչ ձեռնտու գազային պայմանագրի պատճառով: Այս մասին գերմանական Badische Zeitung թերթի հետ ունեցած հարցազրույցում ասել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Ուկրաինայի ժողովուրդը բախվում է հսկայական տնտեսական կորուստների հետ, քանի որ Յուլյա Տիմոշենկոն վարչապետ եղած ժամանակ Ռուսաստանի հետ ապօրինի գազային պայմանագիր է ստորագրել։ Կորուստներն արդեն գերազանցել են 15 մլրդ եվրոն: Կարո՞ղ է նման հսկայական վնաս պատճառած քաղաքական գործիչը խուսափել պատասխանատվությունից: Քաղաքական պատճառները, որոնք դուք փնտրում եք, անիմաստ են»,- ասել է Ազարովը՝ պատասխանելով Տիմոշենկոյի՝ կալանքի տակ գտնվելու օրինականության մասին հարցին:









































