Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցվելդը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարության որոշումը՝ Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու կապակցությամբ:
«Զիդանին «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ նշանակելը խելահեղ որոշում էր: Զինեդինը փորձառու չէ: Նա միայն հիանալի անուն ունի, որը վաստակել է ֆուտբոլիստ եղած ժամանակ:
Որպես մարզիչ նա դեռ ոչինչ չի ապացուցել: Իսկ այժմ Զինեդինը պետք է աշխատի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ»,- Bild-ը մեջբերում է Հիտցվելդի խոսքերը:









































