Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեքերը արտահերթ խորհրդակցություն է գումարել ոստիկանության հետ այն հաղորդագրություններից հետո, որ Նոր տարվա շեմին քաղաքում կանանց վրա մոտ 8 հարձակում է տեղի ունեցել, գրում է Korresponndent.net-ը:
Դրանցից մեծամասնությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական երկաթուղային կայարանի մոտ: Նախնական տվյալներով` դրան մասնակցել են մոտ 1000 ագրեսիվ տրամադրված տղամարդիկ:
Քյոլնի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ հարձակվողների մեծամասնությունը ծագումով արաբական երկրներից և Հյուսիսային Աֆրիկայից են:
Առնվազն մեկ կին բռնաբարության է ենթարկվել, շատերը կողոպտվել են: Տուժածների թվում են նաև կին ոստիկաններ:












































