Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել իտալական «Միլան»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը մերժել է իտալական ակումբի՝ վերջինիս տրանսֆերը վարձավճարով ստանալու առաջարկը:
Ամեն դեպքում, Corriere della Sera-ն հաղորդում է, որ անձամբ 28-ամյա կիսապաշտպանը համաձայնվել է կարիերան շարունակել Իտալիայում, չնայած, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել:
«Կարմիր սատանաներ»-ը ցանկանում են Ֆելաինիի տրանսֆերից վաստակել 20 մլն եվրո և չեն պատրաստվում նրա տրանսֆերը վարձավճարով տրամադրել «Միլան»-ին:








































