Ամանորյա օրերին տեղացած առատ ձյունը, ինչի մասին կանախատեսել էին օթերևութաբանական կայանները դեռևս դեկտեմբերի վերջին օրերին, կաթվածահար արեց ողջ Երևանի երթևեկությունը: Տեղումներից 4 օր անց թեև կիսով չափ մաքրված են կենտրոնական փողոցները, երկրորդական փողոցներում դեռևս երթևեկելը ոչ միայն դժվար է, այլև վտանգավոր: Եթե նախորդ տարի ձնամաքրման աշխատանքների ու աղբահանության պատասխանատուն քաղաքապետրանն էր, ապա արդեն այդ պարտավորությունը Սանիտեկ ընկերությանն է: Սանիտեկի աշխատանքների ու քաղաքապետարանի վերահսկողության մասին պտկերացում կազմելու համար բավարար է այցելել՝ օրինակ Նոր-Նորքում: Համատարած աղբ, ձնապատ փողոցներ ու սառցեպատ մայթեր, որտեղով քայլելն ուղղակի վտանգավոր է:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ Երևան քաղաքի ձնամաքրման աշխատանքներն ամանորյա օրերին կարելի է գնահատել անբավարար:
Հաշվի առնելով այն փաստը, որ Սանիտեկի համար, որպես Երևան քաղաքի ձնամաքրման աշխատանքների պատասխանատու սա առաջին տարին է, և քաղաքապետարանը իր հերթին որպես վերահսկող չպետք է հույսը դներ միայն այս ընկերության վրա:









































