Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Զինեդին Զիդանի՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումը։
«Ինձ չի զարմացնում Բենիտեսի պաշտոնանկությունը։ Այդպիսին են ժամանակակից ֆուտբոլի պահանջները։ Ինչ-որ մեկը գտնում է, ինչ-որ մեկը՝ կորցնում։
Զիդա՞նը․ նրա մարզչական որակների մասին ոչինչ չգիտեմ։ Ֆրանսիացին որոշակի վստահություն է վայելում, քանի որ անցյալում փայլուն ֆուտբոլիստ էր։ Բայց որևէ երաշխիք չկա, արդեն մոտ ապագայում նա կարող է սայթաքել»։





































