Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է ֆուտբոլիստների ցանկը, որոնք կարող են մասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում վաղը կայանալիք «Էսպանյոլ»-ի հետ խաղին։
Հայտացուցակում են նաև Ալեյշ Վիդալն ու Արդա Թուրանը, որոնք թիմում չէին կարողանում հանդես գալ ՖԻՖԱ-ի սահմանած տրանսֆերային արգելքի պատճառով։
Ամբողջական հայտացուցակը հետևյալն է՝ Տեր Շտեգեն, Մասիպ, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Ալվես, Թուրան, Ինյեստա, Սուարես, Մեսսի, Նեյմար, Մասկերանո, Բարտրա, Մունիր, Ալբա, Վիդալ, Վերմալեն, Մատյո։






































