BFM TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հուշատախտակը, որն այսօր բացվել է ի հիշատակ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա կատարված հարձակման զոհերի, պարունակում է տառասխալ՝ կապված զոհվածներից մեկի ազգանվան հետ։
Հուշատախտակի վրա տեղ են գտել շաբաթաթերթի զոհված աշխատակիցների անունները, ինչպես նաև լեյտենանտ Ֆրանկ Բրենսոլարոյի անունը, ով զոհվել է ահաբեկիչների հետ բախման ժամանակ։
Տառասխալն առնչվել է նկարիչ Ժորժ Վոլինսկու ազգանվանը։ Wolinski բառի փոխարեն հուշատախտակի վրա գրված է Wolinsky։ Փարիզի իշխանություններն արդեն իսկ պատվիրել են նոր հուշատախտակ՝ ճիշտ գրառմամբ։ Ակնկալվում է, որ այն մոտ ժամանակներս կտեղակայվի նույն տեղում։









































