CIES գործակալությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու եվրոպական առաջատար 5 առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Ինչպես և սպասվում էր, ամենաթանկարժեք ֆուտբոլիստը կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին է։ Նրա տրանսֆերը գնահատվել է 250․7 մլն եվրո։ Նրա թիմակից Նեյմարը երկրորդն է՝ 152․7 մլն եվրո տրանսֆերային արժեքով։
Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ընդամենը 4-րդն է։ Տրանսֆերի արժեքը գնահատվել է 114 մլն եվրո։ Համեմատաբար ցածր հորիզոնականի պատճառը Ռոնալդուի տարիքն է։ Նա արդեն 31 տարեկան է։
Առաջին հնգյակը հետևյալն է՝
1․Լիոնել Մեսսի, «Բարսելոնա» – 250․7 մլն եվրո
2․ Նեյմար, «Բարսելոնա» – 152․7 մլն
3․ Էդեն Ազար, «Չելսի» – 130․5 մլն
4․ Քրիշտիանու Ռոնալդու, «Ռեալ» – 114 մլն
5․ Հարի Քեյն, «Տոտենհեմ» – 91․3 մլն







































