5 մլն տարի հետո Երկրի վրա տղամարդ չի մնա, կարծում են ավստրալացի գիտնականները: Այս մասին գրում է rosbalt.ru-ն:
Նրանք ուսումնասիրել են տղամարդկային սեռական Y քրոմոսոմի առանձնահատկությունները: Պարզվել է՝ քրոմոսոմը բավական փխրուն է և շատ է ենթակա արտաքին բացասական ազդեցության:
Օրինակ՝ կանացի Х քրոմոսոմը պարունակում է առնվազն 1 000 առողջ գեն: Տղամարդկային Y քրոմոսոմը նույնպես ունեցել է այդքան առողջ գեն: Բայց մարդկության կյանքի հազարավոր տարիների ընթացքում Y քրոմոսոմի առողջ գեները քայքայվել են, և հիմա տղամարդիկ 100-ից պակաս առողջ գեն ունեն:
Գենետիկները կանխատեսում են, որ ծնվող տղաների թիվը աստիճանաբար կնվազի. երեխայի սեռի ձևավորման ժամանակ աղջկա դեպքում մասնակցում է միանգամից 2 Х քրոմոսոմ, ինչը մեծացնում է աղջկա ծնվելու հավանականությունը: Մինչդեռ տղամարդու օրգանիզմում կա միայն մեկ Y քրոմոսոմ, ինչը հնարավորություն չի տալիս գեների ձևավորման ժամանակ «վերացնել» սխալները:









































