«Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել իր թիմի՝ այսօր կայացած մարզումը: Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն բացակայում էր «Իլյիչևեցի»-ի դեմ հանդիպմանը նախապատրաստվող ընդհանուր խմբի կազմից:
«Մխիթարյանը բաց է թողել մարզումն ընդհանուր թիմի հետ մրսածության պատճառով: Հենրիխն այժմ անհատական ծրագրով աշխատում է մարզադահլիճում: Ոչինչ չեմ կարող ասել «Իլյիչևեցի»-ի դեմ հանդիպմանը նրա մասնակցության վերաբերյալ»,- թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին մեջբերում է ուկրաինական մամուլը:
Հիշեցնեն, որ ՈՒՊԼ-ի 27-րդ տուրի «Իլյիչևեց» – «Շախտյոր» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին՝ Մարիուպոլում:








































