Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր նշանակումը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: «Արքայական ակումբ»-ում Զիդանը փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին, ով հեռացվել է աշխատանքից ակումբի ղեկավարության որոշմամբ:
«Շնորհակալ եմ Պերեսին՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հնարավորության համար: Մեր ակումբն ու երկրպագուները լավագույնն են աշխարհում, և ես պետք է անեմ հնարավորը, որպեսզի թիմը նվաճումներ ունենա մրցաշրջանի վերջում:
Այժմ ավելի շատ եմ հուզվում, քան այն օրը, երբ պայմանագիր ստորագրեցի որպես «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ: Սիրտս ու հոգիս կներդնեմ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի աշխատանքում: Հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի»,- AS-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:
Հիշեցնենք՝ ֆրանսիացին մարզում էր «արքայական ակումբ»-ի երկրորդ թիմը: «Ռեալ»-ը զբաղեցնում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ զիջելով առաջատար «Ատլետիկո»-ին 4 միավոր:








































