Ալլա Պուգաչովան հրապարակել է լուսանկարներ իր Instagram-ի էջում @orfey75alla անվան տակ, հայտնում է spletnik.ru-ն: Նշենք, որ Ալլա Բորիսովնան իր պրոֆիլը ստեղծել է բավականին շուտ, սակայն երկար ժամանակ այնտեղ չէր ավելացնում ոչ մի լուսանկար:
Այժմ նա ակտիվորեն սկսել է այնտեղ լուսանկարներ ավելացնել: Պրիմադոննայի էջում հայտնվել է երեք նոր լուսանկար և տեսագրություն:
Նկարներից մեկում նա կեղծամով է, իսկ մյուսում բոլորովին երիտասարդ է: Երրորդը նրա ծնողների լուսանկարն է:
Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հաստատել է տեղեկատվությունը այն մասին, որ Ալլա Պուգաչովան էջ է ստեղծել Instagram-ում:
«Այսպիսով, ընկերներ, Նոր տարին սկսվեց գեղեցիկ նորությունով: Մեր Ալլան, այնուամենայնիվ, Instagram-ում է: Ողջունենք նրան այստեղ: Սա առաջին հրապարակումներից մեկն է նրա տիպիկ, անկրկնելի ոճով»,- գրել է երգիչը:
Նորությունը հայտնել է նաև Ալլա Բորիսովնայի դուստր Քրիստինա Օրբակայտեն:







































