ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոր անհանգստություն է հայտնել՝ կապված Իրանի հետ հարաբերությունների խզման Էր-Րիյադի որոշման հետ, հայտնում է Reuters-ը:
«Գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումը անընդունելի է, բայց ավելացրել է, որ քաղաքական հարաբերությունների խզման հայտարարությունը ուժեղ տագնապներ է հարուցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոր անհանգստություն էր հայտնել՝ կապված 47 մարդու մահապատժի հետ, որոնց թվում է եղել շիաների հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրը:








































