«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է, որ թիմը պատրաստ է ցուցադրել իր լավագույն խաղը:
«Կարծում եմ՝ որքան նվազի ճնշումը մեր նկատմամբ, այնքան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի արդյունքները կբարելավվեն: Սակայն դա կախված է նաև այն փաստից, թե որքան հաճախ մենք գոլեր կխփենք:
Սաներս վատ էին զգում անհաջողությունների շղթայի պատճառով: Նման բան չէր կատարվել նաև ինձ հետ՝ մարզչական գործունեությանս 25 տարվա ընթացքում: Մենք ցանկանում ենք փոխել իրավիճակը»,- Daily Mail-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:








































