Ինչպես հայտնի է դարձել «Առաջին լրատվական»-ին, այսօր` հունվարի 4-ին, ժամը 03:17-ին, ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի մայրուղու սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար: «ВАЗ-21015» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Ահազանգին ի պատասխան՝ դեպքի վայր է մեկնել փրկարարների մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ВАЗ-21015» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: Հանգամանքները պարզվում են: