Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Ֆիլիպինների եկեղեցիներից մեկում քահանան քարոզում է երկանիվ գիրոսկուտերի վրա սահելով, հայտնում է Rosbalt-ը: Չնայած մարդիկ դրան հումորով են վերաբերվել, հոգևորականությունը որոշել է քահանային ժամանակավորապես հեռացնել աշխատանքից:
«Ծառայությունը պահանջում է հարգալից վերաբերմունք: Դա հարգանքի տուրք է այն զոհին, որը մատուցել է Տերը: Սուրբծննդյան ծառայությունը անհատական տոն չէ, որի շրջանակներում կարելի է անել ինչ ուզես՝ ընդհանուր ուշադրություն գրավելու համար»,- ասել են առաջնորդարանում:
Նշվում է, որ քահանան ընդունել է իր սխալը և խոստացել, որ դա չի կրկնվի:







































