Գերմանիայում հունվարի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ վաճառքի է դրվել Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» («Իմ պայքարը») գիրքը: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Մինչ այս գրքի նկատմամբ իրավունքները պատկանել են Բավարիայի կառավարությանը, սակայն դրանք սպառվել են դեկտեմբերի 31-ին:
«Մայն կամպֆի» նոր երկհատորանոց հրատարակության մեջ պարունակվում են պատմաբանների 3700 նշումներ ու մեկնաբանություններ: Գիրքը վերահրատարակել է Մյունխենի Ժամանակակից պատմության ինստիտուտը՝ մոտ 4000 խմբաքանակով:
Հրատարակիչների պնդմամբ՝ վերահրատարակության նպատակը նացիստական քարոզչության պսակազերծումն է:
«Մայն կամպֆ»-ում Հիտլերն արտահայտել է իր ռասիստական և հակասեմիտական հայացքները: Իշխանության ղեկին հայտնվելուց հետո նրա գիրքը դարձել է նացիստների «սուրբ գիրքը» և հրատարակվել է միլիոնավոր խմբաքանակներով:








































