Ֆլորիդայում վարորդը փորձել է «ճանապարհորդել ժամանակի մեջ» իր ավտոմեքենայով, ինչի հետևանքով բախվել է գրասենյակային շենքի պատին։ Այն մասին հայտնում է The Independent-ը։
Վարորդն ասել է, որ ուղղել է իր Dodge Challenger ավտոմեքենան դեպի շենքի պատը, որտեղ գտնվել են ֆինանսական խորհրդատվական գրասենյակներ և հուղարկավորման բյուրո։
Տղամարդը չի տուժել։ Նա ասել է, որ փորձել է ճանապարհորդել ժամանակի մեջ։
Գրասենյակների աշխատողները նույնպես չեն տուժել։









































