Արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոն դարձել է կատալոնական «Բարսելոնա»-ի պատմության ամենաանարդյունավետ ֆուտբոլիստը:
Նա գոլ չի խփել վերջին 255 խաղում: Մասկերանոն հոլանդացի պաշտպան Միխայել Ռայցիգերի հակառեկորդը (254 գոլազուրկ խաղ) գերազանցել է «Էսպանյոլ»-ի հետ վերջին խաղում (0:0):
Համեմատության համար նշենք, որ «Բարսելոնա»-ի պաշտպանության գծում հանդես եկող Խերարդ Պիկեն 202 խաղում խփել է 17 գոլ, իսկ Դանիել Ալվեսը՝ 14 գոլ՝ 230 խաղում:







































