Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Իրանում իր դիվանագիտական առաքելության ներկայացուցչությունների վրա հարձակումների մասին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Թագավորությունը Անվտանգության խորհրդին, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդին, ԱՊԼ-ին և Իսլամական համագործակցության կազմակերպությանը հայտնել է հարձակումների մասին»,- ասվում է երկրի ԱԳՆ-ի թվիթերյան էջում։
«Թագավորությունը պահանջել է, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ն ապահովի դիվանագիտական առաքելությունների ու դրանց անձնակազմերի պաշտպանությունը՝ համապատասխան միջազգային կոնվենցիաների»,- հայտնել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրը։









































