Էլեկտրոնային փոստերի տերերի համար գլխացավաք դարձած սպամը, որն իրենից ներկայացնում է նյարդայնացնող կպչուն գովազդ և ուղարկվում է բաժանորդներին առանց նրանց թույլտվության, հայտնվել է 1978 թվականին: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Միայն 1990-ականներին, երբ համացանցը մեծ ժողովրդականություն ստացավ, աշխարհին հայտնի դարձավ այդ աղետի իրական մասշտաբները: Էլեկտրոնային աղբը 1993 թվականին սպամ է անվանել Usenet-ի ցանցային ադմինիստրատոր Ջոել Ֆերը:
Առաջին սպամ հաղորդագրությունը 1978 թվականի մայիսի 3-ին 400 մարդու ուղարկել է էլեկտրոնային տեխնիկա արտադրող, այլևս գոյություն չունեցող DEC ընկերությունը, որն այդ կերպ ցանկացել է խթանել իր նոր մինի համակարգիչների վաճառքը: Հայտարարությունն ուղարկվել է Arpanet-ով, որը համարվում է ժամանակակից ինտերնետի նախորդը: Arpanet-ը ստեղծվել էր 1968 թվականին՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվերով, որպես տեղեկության փոխանցման միջոց միջուկային պատերազմի դեպքում կիրառելու համար:








































