Երիտասարդները, ովքեր հաճախ են նստում համակարգիչների առջև, ավելի հակված են ճարպակալման, քան մյուսները: Ամենից շատ կազմվածքը փոխելու վտանգի առջև են տարբեր սոցցանցերի բաժանորդները:
Հետազոտողները պարզել են, որ ճարպակալման և համացանցի միջև գոյություն ունի անմիջական կապ: Նրանք, ովքեր ամենօրյա շփումներ են ունենում սոցցանցերի միջոցով, ավելի են հայտնվում իրենց գեղեցիկ կազմվածքը փչացնելու վտանգի առաջ:
Իռլանդացի հետազոտողները հարցում են անցկացրել՝ պարզելու, թե ինչ փոխադարձ կապ կա սպորտի և սոցցանցերի միջև՝ հայտնում է VladTime-ը:
Հարցվածների մեծ մասը ուսանողներ են: Արդյունքներից պարզ է դարձել, որ երիտասարդները միջին հաշվով մեկ ժամ անցկացնում են սոցցանցերում և շփվում են ընկերների հետ: Դրա հետ մեկտեղ նրանց ֆիզիկական ակտիվությունը գտնվել է ցածր մակարդակի վրա:
Փորձագետները պարզել են, որ սոցցանցերի երկրպագուները չեն սիրում զբաղվել սպորտով, որի պատճառով նրանք ավելորդ քաշ են հավաքում: Համակարգչի առաջ նստած ուտելը նույնպես նպաստում է ճարպակալմանը:







































