Եթե չեք ցանկանում մարզասրահ այցելել, սակայն Ձեր առջև դրել եք քաշը նվազեցնելու նպատակ, ավելի լավ է պարով զբաղվել։ Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, պարերը թույլ են տալիս ավելի շատ կալորիա ծախսել մեկ ժամում, քան վազքը, լողը կամ հեծանիվ վարելը՝ գրում է The Daily Mail-ը։
Քաշի նվազեցման հարցում օգնելուց բացի, պարերը դրականորեն են ազդում նաև մարդու հոգեկան վիճակի վրա՝ սոցիալական փոխգործակցության հաշվին, օգնում պայքարել հոգնածության դեմ՝ ասել է Բրայթոնի համալսարանի բժիշկ Նիք Սմիթոնը։
30 րոպե սվինգ պարելը այրում է 293 կալորիա, 30 րոպե վազքը՝ 264, իսկ լողը՝ 249 կալորիա։









































