Ամերիկյան Մերիլենդ նահանգի նահանգապետ Մարտին Օ՝Մելին ստորագրել է մահապատիժը վերացնելու մասին օրենք: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նահանգապետի պաշտոնական կայքին:
Մերիլենդը դարձել է այդ պատժամիջոցը վերացրած 18-րդ նահանգը:
«Փորձը ցույց է տալիս, որ մահապատիժը զսպող գործոն չէ… Ավելին՝ անմեղ մարդուն դատապարտելու դեպքում սխալը դառնում է անուղղելի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նահանգային իշխանությունների տվյալներով՝ այդ գերագույն պատժամիջոցը եռակի թանկ է, քան ցմահ ազատազրկումը:








































