Sunday, 05 07 2026
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի

Հնարքներ, որոնցից օգտվում են խանութները, որպեսզի ստիպեն ավելի շատ ծախսել

Business Insider-ը ներկայացնում է հնարքներ, որոնցից օգտվում են խանութները, որպեսզի ստիպեն ավելի շատ ծախսել:

Ապրանքների սպառման վաճառքի մասին մեծ ցուցանակներ
Նույնիսկ, եթե խանութում զեղչով ապրանքներ կան՝ սպառման վաճառքի մասին ցուցանակները գրավիչ են:
Եվս մեկ թակարդ է ցուցանակների կարմիր գույնը, որոնց մարդիկ շատ ավելի արագ են արձագանքում:

Զեղչերի սահմանափակ ժամկետ
Գրավիչ է նաև զեղչերի սահմանափակ ժամկետը: Դա խթանում է գնման արագությունը:

Խանութները ձեզ զամբյուղներով են դիմավորում
Խանութի մուտքի մոտ կարող եք միանշանակ զամբյուղներ տեսնել, որ հաճախորդները մեծ գնումներ կատարեն:

Վառ գույներ խանութի մուտքի մոտ
Խանութը վառ գույներով է դիմավորում, ձեր տրամադրությունը բարձրանում է, հետևաբար, ավելի եք տրամադրվում գնումներ անելու, նաև խանութից լավ տպավորություն եք ստանում:

Մուտքից ոչ հեռու հացաբուլկեղեն է դրված
Գնումներ անելուն խթանում են նաև բույրերը: Թարմ հացի բույրը զգալով՝ գնումներն ավելանում են:

Կաթնամթերքները և առաջին անհրաժեշտության այլ մթերքները հետևի վաճառասեղաններին են դրվում
Դա ստիպում է կաթնամթերք գնելու համար անցնել ամբողջ սուպերմարկետով: Մինչ դուք գնում եք անհրաժեշտ ապրանքի հետևից, հնարավորությունը, որ էլի մի բան կգնեք, զգալիորեն մեծանում է:

Խանութում մշտական տեղափոխություններ
Չեք հասցնում ընտելանալ խանութում ապրանքների տեղերին, ու նորից տեղափոխություններ են արվում: Եվ մինչ գտնեք մակարոնը, որի համար խանութ եք գնացել, ստիպված եք լինում անցնել սուպերմարկետի կեսը: Այդ ընթացքում աչքի է ընկնում չնախատեսված գնում:

Թանկարժեք ապրանքները դրված են աչքերի մակարդակով
Խանութներն աշխատում են ձեզ առաջարկել այն, ինչ իրենց ձեռնտու է և ավելի թանկարժեք մթերքները դնում են աչքերի մակարդակով:

Ձեզ առաջարկում են ապրանքների փորձանմուշներ
Երբ ձեզ առաջարկում են պանիր կամ երշիկ փորձել, ձեզ ոչ միայն դրդում են գնելու այդ մթերքը, այլև ստիպում են ավելի երկար մնալ խանութում: Բացի դրանից՝ փորձելով, դուք ենթագիտակցորեն այն գնելու պարտավորություն կզգաք:

Մանրամասն մտածված գունային սխեմաներ
Խանութները գնորդներին գրավում են տաք գույներով, ինչպիսիք են՝ նարնջագույնը, կարմիրը, դեղինը:

Հանդարտ երաժշտություն
Հետազոտությունները ցույց են տալիս, որ դանդաղ երաժշտությունը ստիպում է անշտապ գնումներ անել և ավելի շատ ծախսել: Բարձր երաժշտությունը շտապեցնում է և չի ազդում գնումների վրա:

Սեփական նշանակալիության զգացողություն են ստեղծում
Մարդկանց կուտակման տեղերում ավելի քիչ ժամանակ է ծախսվում գնումների վրա: Մարդիկ բազմության մեջ իրենց անհարմարավետ են զգում և աշխատում են հնարավորինս շուտ գնել անհրաժեշտ ամեն ինչ ու արագ դուրս գալ:

Դրամարկղի մոտի անցումը տարբեր ապրանքներով է լցված
Երբ գնել եք անհրաժեշտ ամեն ինչ ու հերթ եք կանգնել դրամարկղի մոտ, ժամանակ ունեք և նայում եք այն ամենին, ինչ կա մոտակայքում:

Առաջարկում են իրենց հավելվածը ներբեռնել
Հեռախոսում խանութի հավելվածի միջոցով կարելի է հետևել ակցիաներին, ուսումնասիրել ապրանքները: Մյուս կողմից՝ դա վտանգավոր է. հաճախ կանեք չնախատեսված գնումներ:

Առաքման անվճար առաջարկ
Սա արվում է, որ դուք երկար չմտածեք և ժամանակ չունենաք ուրիշ խանութ գնալու, և անհրաժեշտ իրերն ավելի ձեռնտու գնով գտնելու:

Գնանշումը վերջանում է «99» թվով, չի կլորացվում
Սա ևս մարկետինգային ազդու քայլ է:

Մեծածախ գնելու առաջարկ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ ավելի շատ գնումներ են կատարում ձեռնտու գնով մի քանի ապրանք գնելու «ձեռնտու առաջարկների» դեպքում:

Փողը վերադարձնելու առաջարկ
«Եթե դուք ապրանքից գոհ չեք, մենք գումարը կվերադարձնենք»,- խոստանում են շատ խանութներ: Այդպիսով, գնորդները պակաս քննադատաբար են վերաբերվում ապրանքի ընտրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում