Նյու Յորքում ավարտին է մոտենում նոր Առևտրի Համաշխարհային կենտրոնի կառուցումը, որտեղ 2001թ. սեպտեմբերի 11-ի կատարվեց ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունը:
Շինությունում ամեն ինչ խորհրդանշական է ԱՄՆ ժողովրդի համար: Օրինակ՝ բարձրությունը 1176 ֆութ է՝ ի պատիվ Բրիտանական կայսրությունից անկախանալու տարեթվի: Իսկ սրաձողը տեղադրել են մայիսի 2-ին: 2011թ.-ի հենց այդ օրը ԱՄՆ հատուկ ծառայությունները սպանեցին ահաբեկչության մեղավորին՝ Ուսամա բեն Լադենին:












































