Ամեն տարի ամբողջ աշխարհում զոհվում են ավելի քան 270 000 հետիոտներ, որը ճանապարհատրանսպորտային վթարների զոհերի 22 %-ն է կազմում: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
«Շաբաթական ավելի քան 5 հզ. հետիոտներ են զոհվում ճանապարհներին: Դա տեղի է ունենում այն պաճառով, որ նրանց իրավունքներն անտեսվում են՝ հօգուտ ավտոմեքենաների: Հարկավոր է վերանայել տրանսպորտային համակարգի կազմակերպումը, որպեսզի քայլելն անվտանգ դառնա, և պահպանենք մարդկանց կյանքերը»,- հայտարարել է բռնության, վնասվածքների և անդամալուծության կանխարգելման դեպարտամենտի ղեկավար Էթյեն Քրուգը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետիոտն տղամարդիկ և երեխաներն ավելի շատ են վթարների զոհ դառնում, կանայք ավելի զգույշ են: Զարգացած երկրներում ավելի շատ տուժում են տարեցները, իսկ միջին և ցածր եկամուտներ ունեցող երկրներում՝ երեխաներն ու երիտասարդները: Ճանապարհները մեծ վտանգ են ներկայացնում նաև սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար:
Հետիոտների կարիքներին իշխանությունների ուշադրությունը հրավիրելու նպատակով ՄԱԿ-ը մայիսի 6-12-ը Ճանապարհային անվտանգության շաբաթ է հայտարարել:









































