Georgia Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա ամանորյա տոների կապակցությամբ շնորհավորել է բազմաթիվ երկրների ղեկավարների։ Սակայն, ամանորյա ուղերձների հասցեատերերի թվում չեն ընդգրկվել Վրաստանի, Ուկրաինայի ու Թուրքիայի ղեկավարները։
Բացի այդ, Պուտինը չի շնորհավորել Սիրիայի նախագահին։ Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը։