«Բարև Երևան» դաշինքի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում ահազանգում է.
«Նոր Նորքի 5-րդ զանվածում, Միկոյան փողոցի վրա Վարդան անունով մի քաղաքացի իր խմբով խոչընդոտում է «Բարև Երևան» դաշինքի ակտիվիստներին բուկլետներ բաժանել այդ հատվածում:
Քաղաքացու հետ քիչ առաջ ունեցած հեռախոսազրույցը անգամ բավարար չեղավ հասկացնելու, որ նա քրեորեն պատժելի արարք է թույլ տալիս. «ոչինչ, եթե պատժելի արարք եմ կատարում, թող պատժեն»,-հայտարարեց նա քիչ առաջ:
Ինչպես և նախազգուշացրի քաղաքացուն, հանցագործության մասին հաղորդում թողվեց Նոր նորքի ոստիկանության բաժանմունքում, ինչպես նաև պահանջեցի ապահովել ոստիկանների ուղեկցություն քարոզչական խմբի աշխատանքներն ապահովելու համար: Այս պահին ինքս էլ գնում եմ դեպքի վայր, որտեղ հավաքվել են թաղային հեղինակությունները, իսկ ակտիվիստները սպասում են ոստիկաններին ու լրատվամիջոցներին»:





































