Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարները հրաժարվել են ընդունել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի որոշ պահանջները:
Հիշեցնենք` հաջորդ մրցաշրջանից Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալու «Բավարիա»-ում: Սակայն նա ցանկանում էր, որ իր նոր պայմանագրով նախատեսվի մյունխենյան ակումբը լքելու հնարավորությունը, եթե որևէ այլ ակումբ իր տրանսֆերի դիմաց որոշակի գումար առաջարկի:
«Գյոտցեի նախորդ պայմանագրով նախատեսված էր նման պայման: Սակայն «Բավարիա»-ում նման բան լինել չի կարող: Մարիոն փորձում էր բանակցել այդ առումով: Ասեմ, որ մենք չենք ընդունել այդ պայմանը: Չեմ կարծում, թե սխալվում ենք»,- ասել է «Բավարիա»-ի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն:









































