Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան չի վախենում Ռուսաստանի սահմանափակող միջոցառումներից։ Այս մասին սերբական ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Երբ բոլորը պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ, Թուրքիան չմիացավ դրանց։ Մենք ասացինք, որ Ռուսաստանը մեր հարևանն է, և այդ պատճառով մենք պատժամիջոցներ չենք սահմանի նրա դեմ։ Իսկ այժմ ռուսները, որոնք բողոքում էին իրենց դեմ պատժամիջոցների սահմանումից, իրենք են մեր դեմ պատժամիջոցներ սահմանել։
Թուրքիան մեծ երկիր է, և մենք չենք վախենում որևէ պատժամիջոցից։ Դրա հետ մեկտեղ երկու երկրները վնասներ կկրեն, եթե պատժամիջոցները շարունակվեն»,- ասել է Թուրքիայի վարչապետը։