Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը անհրաժեշտ է համարում ուժեղացնել պայքարը մարդկանց գիտակցությունը թունավորող թշնամական գաղափարախոսության ու մշակույթի՝ Հյուսիսային Կորեա ներթափանցման դեմ: Այս մասին նա հայտարարել է ժողովրդական անվտանգության նախարարություն կատարած այցի ժամանակ:
«Պետք է դաժանորեն ազատվել անցանկալի և օտար տարրերից, որոնք անձնատուր են լինում դատարկ երազանքներին»,- ասել է Կիմ Չեն Ինը:
Առաջնորդի խոսքով՝ պետք է ուժեղացնել երկրի ներքին անվտանգության ուժերը, որոնք կարևոր դեր են խաղում սոցիալիստական համակարգի պաշտպանության գործում:
Կիմ Չեն Ինը կոչ է արել բարձրացնել մարտական պատրաստվածությունը «Հյուսիսային Կորեային խեղդելու փորձ նախաձեռնող ամերիկացի իմպերիալիստների և հարավկորեական խամաճիկային ռեժիմի դեմ առճակատման պայմաններում»:









































