ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնություն ունեն այն հարցում, թե Սիրիայում ինչպիսի խմբավորումները պետք է համարել ահաբեկչական, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետվարչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք Ռուսաստանի հետ ունենք համաձայնագիր մի շարք խմբավորումների, մասնավորապես « Ջեբհադ-Ան-Նուսրայի» և ԴԱԻՇ-ի վերաբերյալ»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ «դա համարվում է բանակցային գործընթացի մասը»: «Որոշ խմբավորումների շուրջ մենք ունենք համաձայնություն, որոշների էլ` ոչ»,- ասել է Թոները: