Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը շարունակելու է Ռուսաստանի հանդեպ պրագմատիկ քաղաքականությունը։ Այդ մասին խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է երկրի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին։
«Ինչ վերաբերում է մեր քաղաքականությանը, ապա մենք առավելագույնs արդյունավետ ենք աշխատելու, որպեսզի իրագործվի ողջ պոտենցիալը, որը գոյություն ունի մեր հարևանների հետ հարաբերություններում։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք կշարունակենք Ռուսաստանի հանդեպ պրագմատիկ քաղաքականությունը, բնականաբար այն պայմանով, որ Ռուսաստանը հարգի Վրաստանի ինքնիշխանությունը, նրա ինքնիշխան որոշումները և տարածքային ամբողջականության սկզբունքը»,- ասել է Կվիրիկաշվիլին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականից հետո խորհրդարանական մեծամասնությունը պաշտոնապես վարչապետի թեկնածու ներկայացրեց արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլուն։ Նրա թեկնածությունը հաստատել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, և այն ուղարկել խորհրդարանի դիտարկմանը։