Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը հաղթահարել է ընդհանուր դատերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագահի վետոն: Կողմ են քվեարկել 91, դեմ՝ 26 պատգամավորներ:
Որոշումն ընդունելու համար անհրաժեշտ էր 89 ձայն:
Նախագահ Սաակաշվիլին վետո էր դրել Արդարադատության խորհրդին վերաբերող օրենքում փոփոխություններ կատարելու վրա: Հաղթահարելով վետոն՝ Վրաստանի խորհրդարանը փոխել է Վրաստանի բարձրագույն դատական համակարգի կազմավորման բանաձևը՝ նախագահին զրկելով իր թեկնածուներին առաջադրելու հնարավորությունից:
Խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին ասել է, որ այժմ «Ընդհանուր դատերի մասին» օրինագիծը «կվերադառնա» նախագահի մոտ, որն այն պետք է ստորագրի: Եթե նախագահն այն 2 շաբաթվա ընթացքում չստորագրի, ապա դա կանի խոսնակը, և օրենքն ուժի մեջ կմտնի:









































