«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցն արձագանքելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի «Առավոտ» թերթին տված հարցազրույցին՝ Facebook-ի իր էջում գրել է.
«Դեռևս ԱԺ ընտրությունների ժամանակ, ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքների բաժանման հետ կապված վերստին պրն Լ.Զուրաբյանը հայտարարել էր, թե ունե՞ք ապացույցներ նման փաստերի մասին և այդ ժամանակ ես գնահատել եմ այդ արտահայտությունը որպես մենթական մտածելակերպ.. հիմա , վերստին ներկայացվում է նույն մոտեցումը… ուրեմն եթե բռնաբարում են, կամ գողանում են, մեղավորը իշխանությո՞ւնն է.. սա կատաստրոֆիկ տրամաբանություն է.. սա բացարձակ իշխանության տրամաբանություն է..
Որովհետև միայն բացարձակ իշխանության պարագայում է հնարավոր այնպիսի տոտալ հսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, որ ոչ մեկը նույնիսկ մտքով չանցկացնի որևէ, առանց թույլատրության քայլ կատարել…բայց նման իշխանության տրամաբանությամբ ոչ միայն արգելվում են արգելված գործողությունները, այլև յուրաքանչյուր ինքնուրույն գործողություն… բայց դա չի նշանակում թե մարդկային թուլություններին բնորոշ հանցագործությունները վերանում են, ոոոոչ, դրանք իրավունք են ստանում կատարելու միայն ընտրյալները՝ գողանալ, թաալանել, բռնաբարել…
Այնպես որ մարդու դեմ հանցավոր արարքի համար պետք է ոչ միայն իշխանությանը համարել պատասխանատու, այլև հասարակության մյուս սուբյեկտներին 1937թ համար պատասխանատու էր ոչ միան Ստալինը, այլր հանրությունը.. իսկ իշխանությունը պատասխանատու է հանցագործությունները չբացահայտելու և պատշաճ քննություն չկատարելու համար..
Ուղղակի Հայաստանում այնպիսի վիճակ է, որ իշխանությունն ինքն է գողանում, թալանում, սպանում, բռնաբարում, և… հովանավորում նման հանցագործությունները կատարողներին..նման պայմաններում երբ որոշ ոչիշխանական ուժեր սկսում են չթույլատրված գողությունը, բռնաբարությունը, հանցագործությունը չբացահայտելու համար մեղադրել իշխանություններին, կամ ստուկաչներ են, կամ «բռնված չի, հանցագործ չի» փիլիսոփայությունը դավանողները-գողականները, կամ էլ հասարակությանը դեպի հանցագործ արժեքային համակարգին հարմարեցնողները…ոնց եմ զզվում այս ամենից… »:










































