Ռուսաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև բանակցություններ չեն անցկացվում վիզային ռեժիմի վերացման հարցով, գրում է Sputnik-ը՝ հղումով վրացական ԱԳ նախարարությանը:
Ներկայումս ռուսները կարող են առանց վիզայի այցելել Վրաստան, սակայն վրացիները Ռուսաստան այցելելու համար պետք է ստանան վիզա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է վերացնելու Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը դեկտեմբերի 23-ին հեշտացրել է Վրաստանի քաղաքացիների համար վիզա ստանալու պայմանները:
Որպես պատասխան Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի ասածին, որ «երկկողմ երկխոսություն է անցկացվում միջազգային մակարդակով», Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բանակցություններ չեն անցկացվում: