Thursday, 04 06 2026
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

Լրտեսներ, մատնիչներ և կրկնակի գործակալներ Բոստոնի մարաթոնի պայթյուններում

Բոստոնի մարաթոնի պայթյունների տարօրինակ հանգամանքներն ու կասկածելի անուններն առաջ են բերել բազմաթիվ հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց պատասխանին կառավարության պաշտոնյաների և լրագրողների կողմից:

Առավել առեղծվածային անձնավորությունը «Միշան» է, ում Բոստոնի պայթյունների հեղինակների հորեղբայր Ռուսլան Ցարնին ներկայացրել է որպես իսլամացած մի հայ, որն իբր «լվացել» է կասկածյալ Ցարնաև եղբայրներից ավագի՝ Թամերլանի ուղեղը և նրան դարձրել արմատական: Ռուսլանը «Միշային» բնութագրել է որպես խոշոր կազմվածքով, ճաղատ և երկար շիկամորուսով մի դիվահալած:

Սկզբում ոչ ոք չէր կարողանում գտնել «Միշային»: Մինչ Թամերլանի հետ նրա ենթադրյալ կապն ու հայկական ծագումը բազմիցս հայտնվեցին ու հիշատակվեցին լրատվամիջոցներում, իշխանություններից տասն օր պահանջվեց հայտարարելու համար, որ իրենք գիտեն, թե ով է «Միշան», և նա կապ չունի ահաբեկչական գործողությունների հետ:

Անցյալ կիրակի «Նյու Յորք Ռիվյու oֆ Բուքս» երկշաբաթաթերթի լրագրող Քրիստիան Քերիլին վերջապես հաջողվեց գտնել և հարցազրույց ունենալ աներևութացած «Միշայի» հետ, Ռոդ Այլենդում գտնվող նրա տանը: Անգամ այն բանից հետո, երբ Քերիլը բացահայտեց, որ «Միշան» Բաքվից է, հայ հոր և ուկրաինացի մոր զավակ, և նրա ազգանունը Ալախվերդով է, լրատվամիջոցները շարունակում են ներկայացնել նրան միայն որպես «հայ»: Հատկանշական է, որ ոչ Քերիլը, ոչ էլ մեկ ուրիշը չի նշել, որ քրիստոնեական «Միշա» կամ «Միքայել» անունը չի կարող մահմեդականի անուն լինել: Բացի այդ, Խորհրդային Միության փլուզումից հետո, բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում դիմել են ապաստանի հայցով՝ իրենց ներկայացնելով որպես հալածված հայ քրիստոնյաներ: Շատ տարօրինակ է, որ ենթադրյալ քրիստոնյա «Միշան» փախչելով Բաքվի իսլամական հետապնդումներից, Ամերիկայում կրոնափոխ է եղել:

Հետաքրքիր է, Քերիլը հաղորդում է, որ «Միշան» ոչ մի կապ չունի Բոստոնի պայթյունների հետ, այսինքն հենց այն, ինչն ավելի վաղ հայտարարել էին պետական քննիչները: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները Քերիլի համար կապ էին ստեղծել «Միշայի» հետ, որպեսզի հաստատեն նրա անմեղության վերաբերյալ իրենց հայտարարությունը, ինչը թույլ է տալիս որոշ վերլուծաբանների ենթադրել, որ հնարավոր է «Միշան» եղել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) իրազեկիչ, որի քողարկումն այժմ եռանդուն կերպով պաշտպանվում է:

Հաջորդ կասկածյալը հորեղբայր Ռուսլանն է, որը մեղադրում է «հայազգի Միշային» Թամերլանի վրա ունեցած հզոր ազդեցության համար: Ռուսլանն ունեցել է շատ խայտաբղետ անցյալ՝ աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման բաժնում և Կասպից ծովի մի շարք էներգետիկ ընկերություններում, այդ ընթացքում ամուսնացած լինելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) բարձրաստիճան պաշտոնյա Գրահամ Ֆուլերի դստեր՝ Սամանտա Անկարա Ֆուլերի հետ: Հաշվի առնելով Ռուսլանի ազգակցական կապը պայթյունների հեղինակների ընտանիքի հետ, նրա աշխատանքը Կենտրոնական Ասիայի նավթային ընկերություններում, ներառյալ Halliburton-ում, ինչպես նաև ԱՄՆ ԿՀՎ բարձրաստիճան պաշտոնյայի դստեր հետ ամուսնացած լինելու հանգամանքը, որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ առեղծվածային հորեղբորը պետք է ավելի մոտիկից հետաքննել:

Անցյալ շաբաթ հայտնի ամերիկահայ փաստաբան Մարկ Կիրակոսը CNN գործակալության եթերում խստորեն քննադատեց Ռուսլան Ցարնիին, առաջարկելով, որ «մեկը պետք է ստուգման ենթարկի այս հորեղբոր սթափությունը, քանզի, ես կարծում եմ, որ այս մարդը ինչ-որ բանի ազդեցության տակ է»: Կիրակոսը ցասման մեջ էր, որովհետև Ռուսլանը Բոստոնի պայթյունները կապել էր «հայազգի Միշայի» հետ այն ժամանակ, երբ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Այնուհետև Ռուսլանը փորձել էր հեռախոսով կապվել Կիրակոսի հետ, ցանկանալով «հստակեցնել» իր ավելի վաղ արած հայտարարությունը, սակայն Կիրակոսը մերժել էր ընդունել նրա զանգը:

Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է Թամերլանը հավաքագրված է եղել ռուսական գաղտնի ծառայությունների կողմից՝ չեչեն ծայրահեղականներին լրտեսելու համար, անցյալ տարի Չեչնիայում և Դաղստանում նրա անցկացրած վեց ամիսների ընթացքում: Հնարավոր է, որ ռուսական գաղտնի ծառայությունները, ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին տեղեկացնելով իսլամիստական խմբերի հետ Թամերլանի ունեցած կապերի մասին և բավարար պատասխան չստանալով Միացյալ Նահանգների պաշտոնյաներից, գործը վերցրել են իրենց ձեռքը և հավաքագրել գործազուրկ ու կարիքավոր չեչեն երիտասարդին Ռուսաստանում նրա երկարատև այցելության ընթացքում:

Այլ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է Թամերլանը եղել է Միացյալ Նահանգների կառավարության իրազեկիչը: Նման ենթադրությունն ավելի արժանահավատ է, քան թե այն, որ ՀԴԲ-ը և ԿՀՎ-ն ի զորու չեն եղել կամ շատ զբաղված են եղել Թամերլանի անցյալի մանրակրկիտ հետաքննությունն անցկացնելու համար, երբ ռուսական գաղտնի ծառայությունները նրանց ուշադրությունը հրավիրել են Թամերլանի անվան վրա: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ լավ գիտեին Թամերլանին և հնարավոր է նույնիսկ խրախուսել են նրա այցը Ռուսաստան՝ որպես իրենց լրտես ջիհադական շրջանակներում:

Վերջապես, կան նաև այնպիսի վերլուծաբաններ, որոնք կարծում են, թե ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Թամերլանը դավաճանեց թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան հետախուզական ծառայություններին, փոխարենը որոշելով աջակցել արմատական իսլամիստական խմբավորումներին՝ «Իրաքում և Աֆղանստանում Միացյալ Նահանգների պատերազմների նկատմամբ զայրույթից դրդված»՝ ըստ նրա կրտսեր եղբայր Ջոխարի՝ բանտում արած խոստովանության:

Իհարկե, տարբեր վերլուծաբանների կողմից առաջ քաշված այս ենթադրությունները՝ հիմնված նախնական տեղեկատվության վրա, ակնկալում են համակողմանի հետաքննություն Կոնգրեսում՝ իրական փաստերը բացահայտելու համար: Բոստոնի պայթյուններից սպանված և խեղված ամերիկացիներն արժանի են անկեղծ պատասխանի:

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում