Friday, 03 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

«Տակտիկական տեսակետից այս ընտրություններն աղքատիկ էին»

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին: Թեև քարոզարշավի վերջին օրը մայիսի 3-ն է, այսօր արդեն կարելի է համարել, որ Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունները հասցրել են երևանցիներին փոխանցել իրենց հիմնական մեսիջները: «Որ կուսակցությունը որքանով կարողացավ այս ժամանակահատվածն արդյունավետ օգտագործել, ընտրողների կարծիքի վրա ազդել, ապագա Երևանի իր պատկերացումները ներկայացնել». այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ:

Նա նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններն, ի տարբերություն նախագահական ընտրությունների, մրցակցային են, որովհետև ընտրություններին մասնակցում են քաղաքական դաշտի գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունները: Սակայն, փորձագետի գնահատմամբ, նախընտրական քարոզարշավն ընդհանուր առմամբ կարելի է թերի որակել և՛ իշխանական, և՛ ոչ իշխանական ուժերի համար:

Հանրապետական կուսակցությունն ընտրել էր նախընտրական քարոզարշավի ամենաճիշտ ռազմավարությունը: Կուսակցությունը և նրա թեկնածու Տարոն Մարգարյանի թիմը շահագրգռված էին մի քանի հարցերում: Նրանք նպատակ ունեին, որպեսզի այս ընտրությունները չդիտարկվեն որպես քաղաքական ընտրություն, այլ զուտ որպես քաղաքային ընտրություն, որի ժամանակ ընտրողներն ընտրելու են քաղաքապետի, այսինքն՝ կառավարչի: Քաղաքական ընտրություններին հանրության մասնակցության ցուցանիշը շատ ավելի բարձր է լինում, իսկ քաղաքային կամ համայնքային ընտրությունների ժամանակ, բնականաբար, մասնակցությունն ավելի պասիվ է լինում: Որքան պասիվ լինի մասնակցությունն այդ ընտրություններում, այնքան Հանրապետական կուսակցությունը հնարավորություն կստանա իր վարչաֆինանսական միջոցներով ավելի շատ կողմնակիցներ բերել և հաջողություն ունենալ: Դրանից է բխում ՀՀԿ-ի ստրատեգիայի մյուս կետը, որով Տարոն Մարգարյանին ներկայացնում են ոչ թե որպես Հանրապետական կուսակցության գործիչ, այլ առանձին կառավարիչ: Իշխող կուսակցությունը տարանջատել էր Տարոն Մարգարյանին, ինչպես ՀՀԿ-ից, այնպես էլ Սերժ Սարգսյանից և Երևանում առավել բացասական կերպար ունեցող հանրապետական գործիչներից: Բայց ՀՀԿ-ի և Տարոն Մարգարյանի թիմի մեղքը չի լինի, եթե այդ ստրատեգիան դրական ազդեցություն չունենա:

Ամփոփելով ՀՀԿ քարոզարշավը՝ նա ասաց, որ ընտրվել էր ստրատեգիապես միակ արդյունավետ ճանապարհը: Սա հաջողություն կբերի, թե չի բերի՝ կախված է այլ գործոններից: Գործոններից մեկը ոչ իշխանական ուժերն էին, նրանք թույլ տվեցին կոպիտ ստրատեգիական սխալներ, իսկ մյուս գործոնը երևանցիների տրամադրություններն են: Եթե երևանցիների մոտ գերիշխեց ատելությունը Հանրապետական կուսակցության և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի նկատմամբ, ապա երևանցիներն ակտիվ ձևով կմասնակցեն քվեարկությանը և անկախ նրանից, որ ոչ իշխանական ուժերը թերի ընտրարշավ անցկացրեցին, ձայնը կտան նրանց, որը վնաս կբերի Հանրապետական կուսակցությանը: Եթե մայիսի 5-ին երևանցիների մոտ գերիշխեց անտարբերությունը, նրանք պակաս ակտիվությամբ կմասնակցեն քվերակությանը, և դա վնաս կբերի ոչ իշխանական ուժերին և օգուտ՝ Հանրապետական կուսակցությանը:

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն– Միայն հակաքարոզչությունը քարոզարշավի ընթացքում չի կարող արդյունք տալ: Նախընտրական քարոզարշավի ժամանակ քարոզչությունն ու հակաքարոզչությունը պետք է զուգահեռ իրականացվեն: ՀԱԿ-ի մոտ բավականին գերիշխող էր հակաքարոզչությունը ՀՀԿ-ի և Տարոն Մարգարյանի դեմ: ՀԱԿ-ի քարոզչության ողջ մեխն ապրիլի 30-ի հանրահավաքում ՀԱԿ ղեկավարի ելույթն էր: Բայց պետք է փորձեին առավել ակտիվ քարոզարշավ տանել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն-ԲՀԿ-ն հիմնականում մենաշնորհի դեմ պայքարի վրա էր շեշտադրում դրել, բայց ԲՀԿ-ն իր պոտենցիալի լավագույն դեպքում 25-30 %-ն օգտագործեց: ԲՀԿ-ն մեծ պոտենցիալ ուներ, ինչը չօգտագործեց: ԲՀԿ-ն պետք է լավ Երևանը ցույց տար, որն ինքնին մենաշնորհի դեմ պայքար կլիներ: Երբ ասում են, որ Տարոն Մարգարյանը վատն է կամ Հանրապետական կուսակցությունը վատն է, և պետք է վերացնել մենաշնորհը, արդյո՞ք դա երևանցուն այդքան հետաքրքրում է։ Իրեն առավել հետաքրքրում է Երևանի տեսլականը:

«Հայ Յեղափոխական դաշնակցութիււն» կուսակցություն-ՀՅԴ-ն ևս բավականին թույլ քարոզարշավ վարեց: Փաստորեն նրանք նույնպես պայքարեցին մենաշնորհի դեմ, բայց մայիսի 5-ը մենաշնորհի դեմ պայքարի օրը չէ:  

«Բարև Երևան» դաշինք-Դաշինքի քարոզարշավի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելություններն էին անհասկանալի երևույթ: Իհարկե, հասկանալի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզերում իր կառույցներն է ամրապնդում, բայց ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցության ողջ ներուժը, ռեսուրսը պետք է գնա այդ ընտրական գործընթացին: Նրանք երևանցիներին ընտրելու հնարավորություն չտվեցին:

Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ տակտիկական տեսակետից այս ընտրություններն աղքատիկ էին, տեսնում էինք բակային հանդիպումներ, դահլիճներում հատուկենտ հանդիպումներ, որոնք ցուցադրվում են հեռուստատեսությամբ, մեկ-երկու բուկլետ է բաժանվում և պարտադիր վայրերում պաստառներ են կպցվում: «Հանդիպումները հիմնականում ընդհանուր լսարանի համար էին, այսինքն՝ առանձին լսարաններ չէին ընտրվել, իսկ դա պարտադիր է ընտրական արշավի ժամանակ, առանձին սոցիալական խմբերի համար ևս պետք է աշխատել: Չխոսվեց ընդհանրապես ամենակարևոր խնդրի` գործազրկության մասին: Հիմնականում ոչ իշխանական ուժերը չկարողացան երևանցուն տալ ընտրելու հնարավորություն այսօրվա Երևանի և այն Երևանի միջև, որն իրենք կցանկանային տեսնել: Ապագա Երևանը չկարողացան ներկայացնել լիարժեք, նրանք քարոզարշավ անցկացրեցին՝ պայքարելով մենաշնորհի դեմ։ Բայց պետք է հասկանալ, որ մայիսի 5-ը մենաշնորհի դեմ պայքարի վերջնակետը չէ, այլ այսօրվա Երևանի և ապագա Երևանների ընտրության օր»,- եզրափակեց իր խոսքն Արմեն Բադալյանը: 

 

Լուսանկարը՝ Armenianow-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում