Համացանցում է հայտնվել ավիավթարի տեսաձայնագրությունը, որը տեղի է ունեցել նախօրեին՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Boeing-747-ը վեր բարձրանում, որից հետո սկսում է պտտվել և ընկնում, որն ուղեկցվում է ուժգին պայթյունով:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Աֆղանստանում ամերիկյան բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 7 մարդ:
Ինքնաթիռը, որը պատկանել է National Air Cargo-ին, վթարի է ենթարկվել Քաբուլի մոտ տեղակայված ԱՄՆ-ի «Բաղրամ» ռազմաբազայում թռիչքից անմիջապես հետո:
Ինքնաթիռում գտնվող անձնակազմի բոլոր անդամները զոհվել են, նրանք եղել են ԱՄՆ-ի քաղաքացիներ: Ինքնաթիռն ուղևորվում էր Դուբայ: Դեռևս հայտնի չէ վթարի պատճառը:









































