ԱՄՆ Նևադա նահանգում սկսել է գործել առաջին համացանցային կայքը, որը պոկերի սիրահարներին թույլ է տալիս պոկեր խաղալ գումարով: Կայքի սեփականատերն է Ultimate Bet ընկերությունը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Փորձագետները կարծում են, որ երկրում համացանցային պոկերի օրինականացումը կապված է հարկային եկամուտների և նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության հետ: Կանխատեսվում է, որ առցանց մոլախաղերի ոլորտում ազգային շուկայի տարեկան շրջանառությունը կկազմի միլիարդավոր դոլարներ:








































