Samsung Galaxy S4 սմարթֆոնը հաճախ քննադատում են էժան նյութերի և փխրուն կառուցվածքի համար, բայց կորեական ընկերությունը պատասխան է նախապատրաստել: Հունիսին, ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, շուկայում կհայտնվի Galaxy S4 Active-ը:
Այդ հեռախոսը նախատեսված է ոչ բարենպաստ պայմաններում օգտագործման համար: Մասնավորապես, նրա կաղապարն անջրանցիկ է և փոշի չի հավաքում:
Samsung-ի նոր պաշտպանված գաջեթը նախատեսված է նեղ լսարանի, առաջին հերթին՝ բանակի համար: Ամենայն հավանականությամբ, հեռախոսը մեծ համբավ կունենա ռազմական ստորաբաժանումներում: Galaxy S4 Active-ը նաև կարող է հետաքրքրել շինարարների և ընկերությունների այլ աշխատակիցների, որոնք պարբերաբար հայտնվում են ոչ բարենպաստ պայմաններում:








































