ԱՄՆ առաջատար նյարդաբանները խնդրանքով դիմել են ամերիկյան իշխանություններին՝ իրենց տրամադրելու Թամերլան Ցարնաևի գլխուղեղը: Նրանք ցանկանում են ուսումնասիրել չեչեն ահաբեկիչ Թամերլան Ցարնաևի գլխուղեղը՝ հասկանալու համար, թե բժշկական տեսանկյունից ինչն է հատկապես նրան դրդել հանցագործության: Այս մասին գրում է lifenews.ru-ն:
«Մեր կարծիքով՝ երիտասարդի կենտրոնական նյարդային համակարգը պետք է մանրամասն ուսումնասիրվի, ինչպես նաև բացահայտվի մանրամասները մարաթոնից հետո: Հետազոտությունը մեզ կօգնի եզրակացություններ կատարել, որոնք առանցքային կարող են լինել աղմկոտ գործի բացահայտման հարցում»,- հայտարարել է Beth Israel Deaconess Medical Center բժշկական հաստատության մասնագետ Մայքլ Քրեյգ Միլլերը:
Մասնագետները ենթադրել են, որ չեչեն ահաբեկչի արմատական հայացքները կարող են սերտորեն կապված լինել սպորտով զբաղվելու հետ: Հնարավոր է՝ հենց պարապմունքներն են դարձել նրա ագրեսիվ պահվածքի պատճառը:
Բժիշկները բացատրել են, որ մարզիկների մոտ, որոնք հանդես են գալիս բռնցքամարտում ու խառը մենամարտերում, մարզվելուց 6 տարի անց սկսվում է խախտվել գլխուղեղի գործունեությունը:
Բժիշկների կարծիքով՝ հենց դա կարող էր լինել Ցարնաևի ագրեսիայի պատճառը:







































