Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի նախարարների կաբինետի մամլո ծառայությունը:
«Տրամադրված եմ շարունակել Ձեզ հետ ակտիվ աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրի զարգացման համար: Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդումն առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:









































