Իտալիայում պատգամավորների ազգային պալատը երկուշաբթի օրը՝ ուշ երեկոյան, իր վստահությունն է հայտնել դեմոկրատ Էնրիկո Լետայի գլխավորած կառավարությանը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Իտալիայի խորհրդարանի 630 պատգամավորներից կողմ են քվեարկել 453-ը, դեմ՝ 153-ը, ձեռնպահ են մնացել 17-ը: Այժմ Լետայի կառավարության նկատմամբ վստահություն պետք է հայտնի Սենատը, որտեղ այս հարցի քննարկումը տեղի կունենա երեքշաբթի:
Նշենք, որ 2 պալատների՝ վստահության վերաբերյալ քվեարկությունը պարտադիր է՝ պետության նկատմամբ հավատարմության կառավարության երդումից հետո:








































