Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

«Հարցնում եք` փող ստացե՞լ եմ, ասում եմ` ոչ»

 ՄԻԱԿ ներկայացուցիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց ֆիննախի տրամադրած տվյալները, թե ժամանակին իր հիմնադրած «Զարգացում և ինտեգրացիա» ՀԿ-ն ամենաշատն է դրամաշնորհ ստացել  պետական բյուջեից, և որ 2011-2012թթ. ֆինանսավորվել է 6 անգամ` 74 միլիոն 978 հազար ՀՀ դրամի չափով: Հիշեցնենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի պահանջով ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկանք էր տրամադրել, ըստ որի, ՀՀ նախագահի աշխատակազմը 2010-2013թթ. ընթացքում 31 ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ: Ուշագրավն այն, որ  ամենաշատ գումար ստացած ՀԿ-ները նույն մարդիկ են ղեկավարում, իսկ երեկ «Ազատություն» ռ/կ-ն բացահայտել է, որ դրանք անգամ չեն էլ գործում իրենց գրանցած հասցեներում, պարզապես գոյություն չունեն: Մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը պնդեց, որ ինքը արդեն 5-6 տարի կապ չունի այդ կազմակերպության հետ: Ուշագրավն այն է, որ մրցույթների մի մասը հենց «Զարգացում և ինտեգրացիա» կազմակերպությունն է իրականացրել:

– Պարոն Մարտիրոսյան, վերջերս Ձեր անունը շրջանառվեց պետական միջոցների «գրանտակերության» շրջանակում, մինչդեռ Ձեր թիմի ղեկավարը` Սերժ Սարգսյանն ասում էր, որ ամենավատ պաշտոնյան պետական փողերը յուրացնող պաշտոնյան է…:

– Ինձ վերագրվում է մի կազմակերպության հետ կապ, որը ոչ միայն գրանտ չի ստացել և չի ստանում, այլև իրավունք չունի գրանտ ստանա: Նախագահի հրամանագրով, այդ կազմակերպությունը իրավունք չունի ոչ միայն դիմելու, այլև ստանալու, նույնիսկ մեծ ցանկության դեպքում:

– Այդ դեպքում, ինչպե՞ս է Ձեր անունը հայտնվել կազմակերպության հիմնադիրների ցանկում:

– Ես էդ կազմակերպության հիմնադիրներից եմ եղել 10 տարի առաջ, հետո` 5-6 տարի առաջ, էլ առնչություն չունեմ: Նույնիսկ եթե առնչություն ունենայի, սա հենց էն կազմակերպությունն է, որ մրցույթները կազմակերպում է, և ինքը փող ստանալու իրավունք չունի:

– Ստացվում է ` այդ կազմակերպությունն է մրցույթներ անցկացրել, որոնցով փող են ստացել նույն մարդիկ` իրենց իսկ գրանցած տարբեր ՀԿ-ներով:

– Դա ինձ չի վերաբերում: Ինձ հարցնում եք` փող ստացել եմ, ես ասում եմ` ոչ:

– Դուք ասացիք, որ այդ կազմակերպության հիմնադիրներից եք, որը մրցույթներն է անցկացնում, իսկ այդ մրցույթների արդյունքում պետական փողերը փոշիացվել են` այդ գումարները ստացել են նույն մարդիկ:

– Չէ, մի րոպե: Ես դրանով չեմ զբաղվում: Ինձ հարցնում եք, ի՞նչ անեմ: …Ես եղել եմ հիմնադիր, բայց 6-7 տարի է` կապ չունեմ: … Դա ինձ չի վերաբերում, հարցրեք նախագահի աշխատակազմին: Ես ԱԺ պատգամավոր եմ:

– Իսկ Ձեր ընտանիքի անդամները հիմա կապ ունե՞ն այդ կազմակերպության հետ:

– Չէ, բացարձակ:

– Լավ, իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ ժամանակին Ձեր հիմնադրած կազմակերպությունը նմանատիպ մրցույթներ է անցկացրել, որոնք փոշիացրել են պետական միջոցները:

– Ես տեղյակ չեմ, ի՞նչն են փոշիացրել, ո՞ր բյուջեն են փոշիացրել, ինչի՞ եք կարծում, որ փոշիացրել են:

–  Խոսքը մրցույթների մասին է, որոնցում հաղթել են այն կազմակերպությունները, որոնց տերերը նույն անձինք են:

– Հետո ի՞նչ, չի՞ կարող տենց լինել:

– Այսինքն` Ձեր կարծիքով, նորմա՞լ է, որ պետական միջոցները, որոնք պետք է ուղղվեին հասարակական սեկտորին, ուղղվել են մի քանի անձանց:

– Մի քանի հոգու չեն ուղղվում, սա մեկ: Ես եթե չեմ սխալվում` բազմաթիվ կազմակերպություններ են դիմում և դրամաշնորհներ ստանում: Մի քանի հոգի չեն, մանավանդ դրանք անհատ անձինք չեն:

– Խնդիրն այն է, որ այդ կազմակերպությունների ղեկավարության ցանկում նույն անուն-ազգանուններն են գրանցված:

– Դա ինձ չպիտի դիմեք` պետք է դիմեք նախագահի աշխատակազմին: Եթե չեմ սխալվում` նախագահի աշխատակազմը պարզաբանում տվել է: …Ես չեմ լսել բողոքներ ՀԿ-ներից: Ընդամենը մի հատ հոդված ա եղել, որը հերքվել ա: Ուրիշ բողոքներ չեմ լսել ոչ փոշիացման, ոչ ինչ-որ անարդյունավետ ծախսերի մասին:

– Ֆինանսների նախարարությունն է տրամադրել այդ տվյալները:

– Ես գիտեմ էն, ինչ որ գիտեմ: Ֆինանսների նախարարությունը չի կարող նման բան տրամադրել, որովհետև այդ կազմակերպությունը զրո դրամ է ստացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում