Վարչապետը կարող է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի նիստում նախագահի մի քանի թեկնածուներ առաջարկել, սակայն մայիսի կեսին մեկ թեկնածու պետք է լինի: Այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:
«Վարչապետը կհարցնի քաղխորհրդի կարծիքը և միանձնյա որոշում չի կայացնի: Գրավիչ և հավասարակշռված մարդը ցանկացած պաշտոնի կհամապատասխանի, մանավանդ՝ նախագահի պաշտոնին»,- հայտարարել է Փանջիկիձեն:
Նա ասել է, որ դեռ չգիտի, թե ովքեր կլինեն նախագահի թեկնածուներ:








































